Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani

07.02.2014

barev dzez bjishk jan hnaravore zernasharjutyunic clik@ mecana

???

07.02.2014

xndrum em patasxaneq eli bjishk jan

Lusine

07.02.2014

Bjishk jan shat em xndrum patasxaneq im 2 harcin

Sos

07.02.2014

Bjishk jan xndrum em patasxaneq im harcin.

Մեդ-Պրակտիկ

07.02.2014

Հարգելի Ալբերտ, բարև Ձեզ, եթե խոսքը վերաբերում է վարակների, ապա դրանց առկայության պայմաններում վտանգը նույնն է, ինչ բնական սեռական հարաբերության ժամանակ: Այն չի սպառնում ապագայում երեխա ունենալուն, այլ խնդիր է և պարզեք Ձեր հարաբերությունների ամրության համար, թե նման հարաբերության տարբերակն ընդունելի՞  է աղջկա կողմից և որքանո՞վ է նա նույնպես բավականություն ստանում: 

LIZA

06.02.2014

barev dez hnaravor e hxi linem ete krcqers ahavor urac en u cavum en xndrum em greq

LUSIA

06.02.2014

xndrum em bjishk patasxaneq harcisss..

Albert

06.02.2014

bjishk jan xndrum em patasxaneq im harcin ............

?????

06.02.2014

BAREV BJISHK JAN ARNANDAMS MXKTUM E U QOR E GALIS INCH DEX E HARKAVOR XMEL ES HIMA METRANIZADOL EM XMUM KOGNI

Lusine

06.02.2014

Bjishk jan ete im kusataxante vnasvac lini anzgushutyan patcharov.ea kuys em bayc mats vor mi poqr hrel em ners hnaravore vnasvac lini? Ete ayo datakan bjishke karoxe asel vor da serakan haraberutyan jamanak chi exel ayl anzgushutyan?

Анна

05.02.2014

Barev cez bjhishk jan ete karelia mi harc inchica vor naxqan dashtanayin cikl@ krcqers cavuma u mi harcel cikli vor orna kareli serakan haraberutyn unenal vor havanakan lini hxianal kam qani or arac naxkan cikl@ kam qai or heto

Sos

05.02.2014

Barev dzez bjishk jan,mi ban harcnem,txas 10 amsekan e,arnandami dzveri mek@ ka miyus@ mez tvuma chka,ham el iraric mec u poqr en,inch anenq? vdangavor e te che? xndrum em aseq.

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի aaa))մ բարև Ձեզ, հազվադեպ հանդիպող արտաարգանդային հղիությունը, որի պատճառականությունը կնոջ օրգանիզմի առանձնահատկությունների կամ առողջական խնդիրների հետ է կապված, որևէ տրամաբանական կապ չունի կույս լինելու կամ չլինելու հետ:

LUSIA

05.02.2014

barev bjishk xndrum em anpayman patasxaneq serakan haraberutyun jamanak amusnus arnandam@ mtnum e mot 3 -4 sm inch anem vor kusataxants amboxjutyamb patvri nor em amusnacel ski aryun el chi ekel bayc kuys em xndrum em anpayman patasxaneqq ogneq ov giti harcis patasxan@ xndrum el

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի Anna, բարև Ձեզ, ընդհանուր առմամբ նման հետազոտություն գոյություն չունի, միայն եթե հաշվի չառնենք դատական բժշկությունը՝ պարզաբանումների համար: Ձեր պարագայում պարզապես կարող եք դիմել որևէ գինեկոլոգի խորհրդատվության: 

lusine

05.02.2014

Bjishk jan es poqr jamanak im anzgushutyan patcharov mats hrel em depi ners.bauc matis kese.bayc vochinch chem zgacel voch cav voch aryun.hnaravor e vor kusataxants vnasvac lini.shat em xndrum patasxaneq

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի Ani, բարև Ձեզ, այս պարագայում դերակատարումը միայն գլխիկ հասկացողության մեջ չէ , այլ ներհրման ուժի ու մեծության, նաև կուսաթանթի կառուցվածքի ու խորության: Այսինքն, հնարավոր են դեպքեր, որ նույնիսկ առնանդամի հեշտոց լիարժեք մուտքի դեպքում կուսաթաղանթը մնա ամբողջական: Իհարկե Ձեր նկարագրության դեպքում դա հավանական չէ (Դուք չէիք կարող չնկատել՝ նաև):

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի Lusine, բարև Ձեզ, եթե շատ ցանկանաք կոպտորեն Ձեզ ցավ պատճառել՝  այո, պատահականորեն դա հավանական չէ:

Karine

05.02.2014

barev dzez hargeli Bjishk....3 tari araj unecel em serakan haraberutyunner naxkin @nkerojs het...menq bajanvel enq ev es hima kangnel em lurj xndri araj. inchpes karox em verakangnel im kusataxant@ hetagayum amuskakan kyanqum xoch@ndotner chunenalu hamar.. naxapes shnorhakalutyun.

Albert

03.02.2014

barev bjishk jan mek ban harcnem xndum em patasxaneq.ete bavararvum em axjka hetancqic da axjka hamar vtang e sparnum ?????????? na apagayum karox e erexaner unenal ????? shnorakalutyun

aaa))

02.02.2014

bjishk xndrum e ase iks hnaravore kuys linelu depqum voch de argandum devavorvi ptux@ ayl vonc asum en trubaerum (xoxovaknerum)ev ardyoq da vtangavor e xndrum e greq

Anna

02.02.2014

Barev Cez, hargeli bjishk inchpes e katarvum kusataxanti hetazotutyuny (parzelu hamar kuys es te che) bjshki dimelu depqum ev motavorapes inch arje.Naxapes shnorhakalutyun

Ani

02.02.2014

Barev Cez, hargeli bjishk hnaravor e kusataxanty patrvi,ete niayn arnandami glxikn e mtel heshtoci mej ayn el voch amboxjutyamb.Naxapes shnorhakalutyun

Lusine

02.02.2014

Shnorhakalutyun bjishk jan.isk hnaravore sepakan matov patrel kusataxante.ev vochinch chzgal?

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի GAGO, բարև Ձեզ, պարբերաբար գրում եք...

 

 

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի Lusine, բարև Ձեզ, կուսաթաղանթը կարող է լինել շատ մակերեսային՝ հենց հեշտոցի մուտքի վրա:

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի MERI, ձեռնաշաժությունը՝ առանց հեշտոցային կոպիտ ներհրման, կուսաթաղանթի համար վտանգ չի կարող ներկայացնել:

aaaaaaa)))

02.02.2014

shat shnorhakalutyun bjishk

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի aaaaaaaaaa))))), հղիանալու առաջնահերթ պայմանը ոչ թե կուսաթաղանթի առկայությունն է, այլ սերմնահեղուկի, այսինքն՝ սպերմատոզոիդների, և հնարավոր է հղիանալ՝ առանց կուսաթաղանթը պատռվելու: Երբեմն նույնիսկ սեռական կյանքով ապրելու պայմաններում, նաև՝ հղիանալու, կուսաթաղանթը կարող է պահպանվել մինչև ծննդաբերությունը, դա կախված է յուրաքանչյուրի մոտ կուսաթաղանթի առանձնահատկություններից:

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի liana, բարև Ձեզ, հարաբերության ժամանակ արյուն ունենալու հավանական պատճառները էռոզիայի և պոլիպների առկայությունն են: Պետք չէ վախենալ, նրանք հեշտ ախտորոշվող և բուժման ենթարկվող են, իսկ ուշացնելը միշտ կարող է խնդիրներն ավելի բարդացնել:

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ